17:12 23 ապրիլի, 2020Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Երիտասարդ դերասանուհու մայրը նշել է ծննդյան օրը, ինչի առիթով Մարինկան համատեղ լուսանկար է հրապարակել ու ջերմ շնորհավորել է նրան։ «ԻՄ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ, ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԴ…ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՇԱԱՏՏՏ… Ծնունդդ Շնորհավոր, Մամ»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի բաճկոն էր կրում։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Մարինկայի ձեռքին ծաղիկների փունջ էր։ «Մի փունջ գարուն»,- մեկնաբանություններում գրել է նա։