Ջիջի Հադիդի 10 ամենագրավիչ կերպարները կարմիր գորգին. մոդելն այսօր նշում է 25-ամյակը (ֆոտո)

19:05   23 ապրիլի, 2020

Ամերիկացի մոդել Ջիջի Հադիդն այսօր՝ ապրիլի 23-ին, նշում է ծննդյան 25-ամյակը:

Հադիդն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից է: Նա խոշոր ընկերություններից մի քանիսի ամենապահաջված դեմքերից է, դրանցից մեկը Tom Ford-ն է: Մոդելը մասնակցում է նաեւ Victoria's Secret-ի ցուցադրություններին: Ջիջի Հադիդի գեղեցիկ դեմքն ու մարմինը փայլել են աշխարհին հայտնի մի շարք ամսագրերի շապիկներին, այդ թվում՝ Elle, Grazia, Cleo, Vogue, Sports Illustrated, Paper եւ այլն:

Ջիջիի կրտսեր քույրը՝ Բելլա Հադիդը, եւս ճանաչված մոդել է: Աղջիկներն իրենց մոդելային արտաքինն ու ոլորտի հանդեպ սերը ժառանգել են մայրիկից՝ Յոլանդա Հադիդից, որը ժամանակին եւս զբաղվել է մոդելինգով:

Շիկահեր գեղեցկուհին աչքի է ընկնում նաեւ ընդգծված ճաշակով, ինչը հաճախ դրսեւորվում է կարմիր գորգին: Այսօր վերհիշել  ենք Ջիջի Հադիդի ամենագրավիչ կերպարներից տասը:

Լուսանկարները՝ David Becker, Brad Barket, Mike Windle, Bennett Raglin,Getty Images, Invision, Sherlv Rabbani, StarStock

 



© NEWS.am STYLE