«Սերիալներից կտրվել չի լինում». Անուշիկ Ալավերդյան

12:43   24 ապրիլի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Անուշիկ Ալավերդյանը տոպ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, կերպարն ամբողջացրել բնական շպարով։ «Սերիալներից կտրվել չի լինում։ Ո՞վ որ սերիալն է դիտում»,- հրապարակման մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է երիտասարդ մայրիկը։

Օրեր առաջ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Հմայիչ երգչուհին արձակել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ «Հայրիկ ու մայրիկ»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել Անուշիկ Ալավերդյանը։



© NEWS.am STYLE