Ոճային. Մերի Երեմյանի լուսանկարը

22:44   23 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է Երեւանի կենտրոնում։ Նա սպիտակ վերնաշապիկ է ընտրել, սեւ հագուստ։ Մերի Երեմյանը թրենդային պայուսակ է ընտրել, կաշվե բաճկոն։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին արեւային ակնոց է ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գարնանային կերպարում։ Մերին հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում, կապույտ վերարկու։ Նա բաց գույնի երկարաճիտներ էր ընտրել, արձակել գեղեցիկ հարդարված մազերը։ Դիմելով երկրպագուներին՝ Մերին գրել էր. «Ի՞նչ դիտել այսօր․ ֆիլմեր/սերիալներ կառաջարկեք»։ Հետեւորդները ֆիլմեր էին առաջարկել, բայց չէին մոռացել նաեւ հաճոյախոսություններ անել Մերիին. «Շատ սիրուն»։  



© NEWS.am STYLE