Կարճ շրջազգեստ, տոպ. «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի լուսանկարը

21:07   23 ապրիլի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին ջինսե կարճ շրջազգեստ է կրում, տոպ։ Մոդելն արձակել է մազերը։ Կադրերն արվել են քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ «Հանգիստ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է նա։

Ավելի վաղ Լիլին ներկայացել էր ամառային կերպարում։ Կադրում նա պատկերված էր մայրիկի հետ։ Լիլին ամառային, թեթեւ զգեստով էր, վարսերն արձակված էին։ Նա արեւային ակնոց էր կրում։ Հրապարակմանը կից Լիլին շնորհավորել էր մայրիկի ծննդյան տոնը․ «Ծնունդդ շնորհավոր ՄԱՄ ջան»։

 



© NEWS.am STYLE