«Ձմեռ գարնանը». Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը ձյունառատ Ծաղկաձորից

11:49   24 ապրիլի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այս օրերին գտնվում է Ծաղկաձորում։ Նա օրերս էր վերադարձել Բրազիլիայից եւ մեկուսացված է Ծաղկաձորում։

Երգչուհին այնտեղ արված նոր լուսանկար է հրապարակել, որում երեւում է տեղացած ձյունը։ Լիլիթ Հովհաննիսյանը բեժ գույնի վերարկու է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է.  «Նույն պատշգամբը` լրիվ տարբեր կլիմայական պայմաններում»։ Երգչուհին նաեւ օգտագործել է «ձմեռ գարնանը» հեշթեգը։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ Ավստրալիայից Բրազիլիա էր մեկնել համերգի նպատակով, սակայն անորոշ ժամանակով սպիպված էր այնտեղ մնալ, քանի որ չվերթները վաղուց հանվել էին։

 



© NEWS.am STYLE