«Ինչպե՞ս կարող են նրանք շարունակել այդ ժխտողականությունը». «Ազնավուր» հիմնադրամը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է մեծն շանսոնյեի խոսքերով

14:09   24 ապրիլի, 2020

«Ազնավուր» հիմնադրամը Հայցող ցեղասպանության 105-րդ տարելիցին հրապարակել է «Արարատ» ֆիլմի «ամենաուժեղ» էպիզոդներից մեկը, որում խաղացել է Շառլ Ազնավուրը։

Ռեժիսոր Էդվարդ Սարոյանի (Ազնավուր) թուրք դերասանի հետ երկխոսությունից հետո ֆիլմի գլխավոր հերոս Րաֆֆին մոտենում է նրան՝ իմանալու համար ռեժիսորի վերաբերմունքն այն հանգամանքին, որ թուրքը փորձել է արդարացնել իր ազգին։

View this post on Instagram

A post shared by Charles Aznavour (@aznavourfoundation) on

«Գիտե՞ք, թե ինչից է իմ հոգին ցավում: Ոչ այն պատճառով, որ մենք կորցրել ենք մարդկանց, հողեր... Այլ այն բանի գիտակցումից, որ մեզ այդքան ատում էին... Ո՞վքեր են այն մարդիկ, որ կարող էին մեզ այդքան ատել: Ինչպե՞ս կարող են նրանք շարունակել այդ ժխտողականությունը: Շարունակել էլ ավելի ատել...»,- ասում է Ազնավուրի հերոսը։

Լուսանկարը՝ Instagram/aznavourfoundation



© NEWS.am STYLE