«Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի». Սոլովյովը՝ Հայոց ցեղասպանության մասին

13:17   24 ապրիլի, 2020

Ռուս հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հրապարակել է անմոռուկի լուսանկարը՝ որպես այդ ողբերգական իրադարձությունների գլխավոր խորհրդանիշ։ «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարին է։ Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի»,- իր հրապարակումը մակագրել է լրագրողը։

View this post on Instagram

A post shared by Владимир Соловьев (@vrsoloviev) on

Հեռուստահաղորդավարը բազմաթիվ անգամներ խոսել է Հայաստանի նկատմամբ իր սիրո մասին եւ իր հաղորդումներից մեկի ընթացքում նույնիսկ հիշել է այն մասին՝ ինչպես են հայերը փրկել իր հրեա ժողովրդին։

«Ուզում եմ հիշեցնել, որ հենց հայերն են փրկել մեր ազգը։ Տիգրան արքան էր, որի մոտ եկել են հրեաները, եւ հայերը մեզ ընդունել են։  Ավելին, հայերը երբեմն արդարացի հարցադրումներ ունեն՝ ուղղված մեզ՝ հրեաներիս, որոնք վերաբերում են երիտթուրքերին ու հայերի ողբերգությանը: Երբ խորհրդային կառավարությունը, որում մեր ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կային, ստորագրեց ամոթալի պայմանագիրը, որը շատ ծանր հարված հասցրեց Հայաստանին։ Այդ պատճառով ավելի զգույշ արտահայտվեք»,- հրեա լրագրող Գրեգ Վայներին ասել է Սոլովյովը, որը բանավեճի է բռնվել հայ քաղաքագետ Արաիկ Ստեփանյանի հետ։

Սոլովյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Իսրայելը պետք է ճանաչի Օսմայնայն կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։



© NEWS.am STYLE