Ոչ ոճաբան, ոչ վիզաժիշտ․ Բելլա Հադիդը FaceTime-ով նկարահանվել է Jacquemus-ի համար (ֆոտո)

11:13   26 ապրիլի, 2020

Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մոդելներն ու նորաձեւության դիզայներները, կորոնավիրուսի պատճառով նստում են տանը։  Բրենդներն աշխատում են, ինչպես կարողանում են, որպեսզի կոնտենտն ավելի հետաքրքիր դարձնեն։ Իսկ ամսագրեր (Oh, սարսափելի է) հրաժարվել են գլամուրային ֆոտոշարքերից եւ ապավինում են մոդելների սրամտությանը, որոնք ստիպված են լինում լուսանկարել տանը՝ առանց լուսանկարիչների: Ավելի ճիշտ՝ դրանք կան, բայց աշխատում են շատ անսովոր սխեմայով։

Jacquemus ապրանքանիշը թողարկել է գարնանային հավաքածուն՝ Բելլա Հադիդի հետ։ Նկարահանումներն իրականացվել են  FaceTime ձեւաչափով։ Լուսանկարչի դերում՝ Պիեր-Անժի Կարլոտտին է, ստեղծագործական տնօրենը՝ Սիմոն Պորտ Ժակմյուսը։ Եւ ոչ ոճաբաններ, ոչ վարսահարդարներ․ միայն Բելլա Հադիդը, դատարկ սենյակ եւ iPhone. Ստացվել է շատ հիանալի։ Չնայած, որ գործընթացի բոլոր երեք մասնակիցները տարբեր տեղերում են եղել։

Գովազդային արշավն այդպես էլ անվանեցին՝ «Jacquemus տանը»։  Մոդելը ներկայացված է 2020թ. հավաքածուի սպորտային կերպարներով՝ տպավորիչ սպիտակ կոստյում, կանաչ ներքնազգեստ, ուլտրակարճ տոփ եւ բոդի։  Իսկ լուսանկարներից մեկում Բելլան միայն բրենդի ֆիրմային միկրո-պայուսակով է:

Դատելով ամենից՝ մյուս բրենդները շուտով կանցնեն օնլայն ռեժիմի։ Առավել եւս, որ արդյունքներն ավելի քան տպավորիչ են։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE