17:25 24 ապրիլի, 2020Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը հայտնել է, որ իր ու ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի այցը Ծիծեռնակաբերդ տեղի է ունեցել օրեր առաջ։ Արփին այսօր լուսանկար էր հրապարակել հուշահամալիրից, ինչը հետեւորդների շրջանում ակտիվ քննարկման առարկա էր դարձել։ Օրեր առաջ հայտարարվել է, ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
«Հարգելի հայրենակիցներ, Ծիծեռնակաբերդի մեր այցը եւ նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ՈՉ Այսօր։ Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից , փոխարենը հպարտանան որ Հայոց Ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում եւ իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիները ամեն ինչ անում են, որպեսզի սոց հարթակներում ոչ մի հիշեցում եւ ոչ մի հիշատկում չլինի Հայոց Ցեղասպանության մասին։ Մեկնաբանություն եւ բողոք գրելուց առաջ մի փոքր ՄՏԱԾԵՔ, սիրելի Հայեր»,- Facebook-յան էջում գրել է Արփին
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Facebook-յան գրառմամբ հաստատել է, որ այցն այսօր տեղի չի ունեցել։ «Հիշյալ լուսանկարն արվել է ապրիլի 21-ին»- գրել է նա։