«Օրվա տրամադրությունը». Սաթի Սպիվակովան հայկական զգեստով արխիվային լուսանկար է հրապարակել

17:59   24 ապրիլի, 2020

Հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան՝ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը արխիվային լուսանկար է հրապարակել Տիգրանյանի օպերայի մոտիվներով «Անուշ» ֆիլմի նկարահանումներից։ Ֆիլմում նա խաղացել է գլխավոր դերը։

«20 տարեկան եմ…»,- լուսանկարը մակագրել է Սաթին՝ այն ուղեկցելով «հիշողության ալիքներով», «կարգավորելով լուսանկարները», «ապրիլի 24» եւ «օրվա տրամադրությունը» հեշթեգերով։

Դերասանուհին միշտ նշել է, որ այդ դերն իր համար ծայրահեղ նշանակալի է եղել. «Անուշը Հայաստանի խորհրդանիշն է, միակ հերոսուհին հայկական գրականությունում։ Նույնիսկ «Անուշ» կոնյակ կա. շշի վրա հյուսքերով, կուժն ուսին աղջիկ է նկարված։ Եվ ահա հայկական սփյուռքը գումար է հատկացրել՝ «Անուշ»-ի մոտիվներով ֆիլմ-օպերա նկարահանելու համար։ Հավանաբար այսպիսի որոշում կայացնել հնարավոր է միայն 19 տարեկանում՝ հավատելով, որ մի օր քեզանից Սարա Բերնար կստացվի։ Համալսարանում պարապմունքներից հետո ուշ երեկոյան ես մեկնում էի Հայաստան, մայրս այնտեղ կերակրում էր ինձ, իսկ առավոտյան ժամը 7-ին վազում էի ստուդիա, երեկոյան ինքնաթիռ նստում եւ հետ մեկնում Մոսկվա»։



© NEWS.am STYLE