Թրեվիս Սքոթի համերգը Fortnite խաղում հավաքել է ավելի քան 12 մլն հանդիսատես

14:06   25 ապրիլի, 2020

Ռեփեր Թրեվիս Սքոթը ռեկորդային համերգ է կազմակերպել Fortnite համակարգչային խաղում։ Այն մասին հաղորդում է Metro-ն:

Ամենաերիտասարդ միլիարդատիրոջ՝ Քայլի Ջենների նախկին ընտրյալը խաղացողներին «ներքաշել է» ջրի մեջ եւ ուղարկել տիեզերք։  Ընդհանուր առմամբ շոուն ուղիղ հեռարձակմամբ դիտել է ավելի քան 12 մլն հանդիսատես։

Թրեվիս Սքոթի շոուն գերազանցել է DJ Marshmello-ի ռեկորդը, որը նույնպես համերգ էր տալիս Fortnite-ում: Նրան հաջողվել է հավաքել 10 միլիոնանոց լսարան։



© NEWS.am STYLE