Բեյոնսեն 6 մլն դոլար է նվիրաբերել բժիշկներին եւ կորոնավիրուսից տուժածներին

11:16   25 ապրիլի, 2020

Շատ հայտնի մարդիկ այս օրերին գումար են նվիրաբերում կորոնավիրուսի դեմ պայքարերին։ Բեյոնսեն բարեգործության համար մի ամբողջ կարողություն ունի։

«Գրեմմի» մրցանակակիրը միացել է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի #Startsmall ծրագրին, որի նպատակն է նվազագույնի հասցնել համաշխարհային համաճարակի հետեւանքները: Բեյոնսեի BeyGOOD հիմնադրամը 6 մլն դոլար է ներդրել Միացյալ Նահանգների բոլոր քաղաքներում հոգեբուժական ծառայություններ եւ պարենամթերք տրամադրող կազմակերպություններին:

Սակայն երգչուհին մտադիր է առաջին հերթին օգնել բուժաշխատողներին, որոնց առողջությունը հաղթահարել է պանդեմիան։  Բացի այդ, միջոցներ կտրամադրվեն COVID-19-ի պատճառով տնտեսապես եւ ֆիզիկապես տուժած քաղաքացիներին, ասվում է Բեյոնսեի պաշտոնական կայքում:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE