«Այսօր մենք հիշում ենք». System of a Down-ը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հիշել երեւանյան համերգը

20:30   24 ապրիլի, 2020

Աշխարհահռչակ System of a Down խումբը Twitter-ում կիսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված անմոռանալի համերգի լուսանկարով: Այդ նշանակալի իրադարձությունից անցել է ուղիղ հինգ տարի։ Եվ այսօր՝ այդ սարսափելի իրադարձությունների 105-րդ տարելիցին, System of a Down-ը Հանրապետության հրապարակից կիսվել է լուսանկարով՝ SOAD - ը եւ բազմահազար, հուզված հանդիսատեսը։

«Մենք նշեցինք մեր առաջին համերգի հինգերորդ տարեդարձը Երեւանում՝ Հանրապետության հրապարակում։ Մենք հանդես ենք եկել ի պատիվ նրանց, ում կորցրել ենք Հայոց ցեղասպանության ժամանակ։  Այսօր մենք հիշում ենք», - այսպես են մակագրել խմբի մասնակիցները հրապարակումը։



© NEWS.am STYLE