10:43 25 ապրիլի, 2020Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Իրինան կադրում կրում է մարմինն ընդգրկող, մեջքը բաց, ծաղկավոր զգեստ։ Երգչուհին հավաքել է վարսերը, բալագույն շրթներկ ընտրել եւ շպարով ընդգծել է աչքերը։ Հրապարակմանը կից Իրինան գրել է․ «Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլորին»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իրինա Հարությունյանը ներկայացել էր սպորտային կերպարում։ Իրինան կադրում կրում էր սպիտակ շապիկ։ Նա հավաքել էր վարսերը, վառ կարմիր շրթներկ ընտրել, ընդգծված աչքեր։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել։