11:34 25 ապրիլի, 2020«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։ «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը կադրում կրում է սպիտակ երանգի, մեջքը բաց, ուլտրակարճ զգեստ։ Գեղեցկուհին առանց շպարի է, վարսերը հավաքված են։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլին ջինսե կարճ շրջազգեստ էր կրում, տոպ։ Մոդելն արձակել էր մազերը։ Կադրերն արվել էին քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ «Հանգիստ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էրնա։