Իջինի չափազանց անկեղծ լուսանկարը

17:41   25 ապրիլի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել, որում կրքոտ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է արծաթափայլ զգեստ, որը ոտքի հատվածում բավականին համարձակ բացվածքով է։ Այն ընդգծել է երգչուհու սլացիկ կազմվածքը։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Իջինն անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Հոգնել եմ անկողնում պառկելուց, այնպես որ փորձենք հատակը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստով էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ «Իմ ուշադրությունը գրավելը հեշտ է, հետաքրքրությունս պահելն ավելի դժվար է»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր նա։



© NEWS.am STYLE