Գայթակղիչ ֆոտոշարք ու հոլովակ, ինքնամեկուսացում եւ լավ լուր. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ

16:34   25 ապրիլի, 2020

Կարանտինային եւս մեկ շաբաթ մնաց անցյալում: Հայտնիներն իրենց հետեւորդներին տեղեկացրել են, թե ինչպես են անցկացրել ինքնամեկուսացումը եւ ինչպիսի ժամանցով են փորձել զբաղեցնել իրենց այս օրերին:

Այսպիսով, երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որն ապրիլի 6-ին վերադարձել էր հայրենիք, հայտնել է կորոնավիրուսի թեստի պատասխանը. այն բացասական է, եւ երկու շաբաթ երեւանյան հյուրանոցներից մեկում ինքնամեկուսանալուց հետո Անահիտը վերադարձել է տուն:

«Թեստի պատասխանը բացասական է։ Շնորհակալ եմ բոլորին` աջակցության համար։ Նույնիսկ, ինձ անծանոթ մարդիկ գրում էին, աջակցում եւ փորձում ինչ-որ բանով օգնել։ Շնորհակալ եմ։ Եվ ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Նարեկ Վանեսյանին՝ Երեւանում կարանտին ղեկավարին, հիանալի աշխատանքի, կացության հիանալի պայմանների համար եւ զուտ մարդկային շնորհակալություն այս ամբողջ բարդ աշպատանքի համար, որը նրանք կատարում են»,- գրել է երգչուհին։

Լիլիթ Հովհաննիսյանին եւս օրերս հաջողվել է վերադառնալ հայրենիք: Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի հետեւորդներին: Լիլիթը ստիպված է եղել որոշ ժամանակ մնալ Բրազիլիայում, իսկ այժմ իր ինքնամեկուսացումն անցկացնում է Ծաղկաձորում: Երգչուհին հետեւորդներին հայտնել է, որ թեեւ դեռեւս չի կարող տուն վերադառնալ (պետք է 14 օր անցկացնի ինքնամեկուսացման մեջ), բայց «սիրտն արդեն խաղաղ է ու երջանիկ»:

Դերասանուհի Սիլվի Բարկովան, ինչպես հայտնի է, կարանտինն անցկացնում է ամուսնու հետ՝ Հնդկաստանում: Սիլվին պարբերաբար կիսվում է հնդկական խոհանոցի այն բաղադրատոմսերով, որոնք հասցրել է սովորել այս ընթացքում: Իր հերթական հրապարակման մեջ դերասանուհին ցուցադրել է իր հնդկական կերպարն ու հետեւորդներից հետաքրքրվել՝ «Սազո՞ւմ է ինձ հնդկական ոճը»:

Երգչուհի Շպռոտն էլ իր հետեւորդներին գայթակղել է իր «կարանտինային» ֆոտոշարքով, որում սեքսուալ կերպարով է: Լուսանկարներն արել է Հրանտո Գարդյանը:

Սեքսուալ հրապարակումներից հետ չի մնում նաեւ ամենասկանդալային շիկահեր Լիլի Մորտոն: Նա իր հետեւորդներին գայթակղել է եւս մեկ ինստագրամյան հոկլովակով: Ի դեպ, Լիլին սիրելիի հետ ինքնամեկուսացումն անցկացնում է Մոսկվայում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official)

Այս շաբաթը Հասմիկ Կարապետյանի համար, սակայն, դարձավ յուրահատուկ: Երգչուհին հետեւորդներին հայտնել է, որ երկրորդ անգամ մայր է դարձել:

Ծնվել է Հասմիկի որդին, ինչի առիթով երգչուհու սոցիալական կայքերը ողողված են շնորհավորանքներով: Այդ շնորհավորանքներին միանում ենք նաեւ մենք՝ առողջություն մաղթելով թե´ Հասմիկին, թե´ նրա նորածին որդուն:

Մնացեք տանը, եղեք առողջ, իսկ մենք կշարունակենք հետեւել աստղային Instagram-ին ու կիսվել ամենահետաքրքիր հրապարակումներով:



© NEWS.am STYLE