Ջասթին Բիբերը դարձել է Spotify-ի ամենալսվող երաժիշտը

20:04   25 ապրիլի, 2020

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Spotify սթրիմինգային երաժշտական հարթակում դարձել է ամենալսվող երգիչը։  Այս մասին հայտնում է Forbes-ը։

Բիբերի յոթ ստեղծագործություններից յուրաքանչյուրը միլիարդավոր լսումներ են հավաքել։

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, երաժշտի ամենահայտնի երգը «Love yourself»-ն է, որը թողարկվել է 2015 թվականին եւ հավաքել 1,3 մլրդ լսում:

Յոթերորդ թրեքը՝ «I don ' t care» երգը, որով Բիբերը ռեկորդ է սահմանել, ձայնագրվել է բրիտանացի կատարող Էդ Շիրանի հետ համատեղ:

Բացի այդ, մեկ միլիարդ լսումներ են հավաքել «Sorry»-ն, «Cold water»-ը, «Let me love you»-ն, ինչպես նաեւ «What do you mean»-ը, ինչպես նաեւ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի հետ համատեղ «Despacito» երգը։

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE