«Այս ամենից հետո մարդիկ կփոխվե՞ն, թե կապրեն առաջվա պես»․ Լիլուի նոր գրառումը

23:36   25 ապրիլի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ ու քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, ներկայացել է առանց շպարի։ Նա կրում է սպորտային շապիկ, արձակել է վարսերը։ Հրապարակմանը կից երգչուհին հետեւորդների կարծիքն է հարցրել՝ գրելով․ «Այս ամենից հետո մարդիկ կփոխվե՞ն, թե կապրեն առաջվա պես։ Ի՞նչ եք կարծում»։

Ավելի վաղ հրապարակված արխիվային լուսանկարում երգչուհին պատկերված էր որդու ու ամուսնու հետ. զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Կադրերն արվել էին եկեղեցում, բոլորը սպիտակ հագուստ էին կրում։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE