Glamour-ը սկանդալային եթերից հետո Ռեգինա Տոդորենկոյին զրկել է «Տարվա կին» կոչումից

21:31   25 ապրիլի, 2020

Glamour ամսագիրը հայտնել է, որ Instagram-ում համատեղ ուղիղ եթերի անցկացումից հետո զրկում է հեռուստահաղորդավար Ռեգինա Տոդորենկոյին ավելի վաղ շնորհված «Տարվա կին» կոչումից:

Եթերի ընթացքում Թոդորենկոն արդարացնում էր տնային բռնությունը։ Նա հայտարարել է, որ կանայք հաճախ կարող են իրենք մեղավոր լինել այն բանում, որ իրենց ծեծում են տղամարդիկ։  Դրանից հետո հեռուստահաղորդավարուհին քննադատության է ենթարկվել համացանցի օգտատերերի կողմից, քանզի նա մեղադրել է զոհին, այլ ոչ թե վիրավորողին:

Ապրիլի 25-ին ամսագիրը պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ Տոդորենկոն այլեւս չի կրում «Տարվա կին Glamour» տիտղոսը:

«15 տարվա ընթացքում, որ մենք ձեզ հետ ենք, դուք իմացել եք մեր արժեքները եւ հասկանում եք, որ մենք ուշադիր ենք ձեր կարծիքին», — ասվում է Instagram-ում ամսագրի գրառման նախաբանում:

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE