«Այս ինքնամեկուսացման երկու ամիսների ընթացքում շատ կարեւոր է հոգեպես ուժեղ լինել եւ նյարդերը պինդ պահել»․ Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարները

12:42   26 ապրիլի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում Լուսինեն դստեր եւ որդու հետ է։ Գեղեցկուհին ջերմ գրկել է որդուն՝ Ալեքին։ Մայր ու որդի մեղմ ժպտում են։ Իսկ մեկ այլ լուսաանկարում Արիանան է միացել նրանց եւ մեղմ համբուրում է եղբորը։

Ընտանեկան հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Այս ինքնամեկուսացման երկու ամիսների ընթացքում շատ կարեւոր է հոգեպես ուժեղ լինել եւ նյարդերը պինդ պահել (որ վերջում չգժվենք)։ Բոլորին հանգիստ եւ խաղաղ հանգստյան օրեր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը պատկերված էր ամուսնու, դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Մեկնաբանություններում Լուսինեն բարի օր էր մաղթել հետեւորդներին, որոնք շտապել էին հաճոյախոսություններ անել․ «Շատ հաճելի ընտանիք է, Աստված պահապան»։



© NEWS.am STYLE