Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ կդառնա

14:08   26 ապրիլի, 2020

Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ կդառնա: Հայտնի դերասանի ավագ դուստրը՝ Քեթրինը գտնվում է հղիության վաղ շրջանում: 10 ամիս առաջ նա ամուսնացել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի 40-ամյա աստղ Քրիս Փրեթի հետ, իսկ այժմ հայտնի է դարձել, որ զույգի ընտանիքում համալրում է սպասվում։

Ըստ լուրերի՝ ավելի վաղ 30-ամյա Քեթրինը փորձել էր հայտնի հորը ծանոթացնել այլ երկրպագուների հետ, սակայն «Երկաթե Արնիին» ոչ ոք դուր չէր գալիս։  Եվ միայն Քրիսը որոշեց մարտահրավեր նետել հայտնի դերասանին եւ խնդրեց իր դստեր ձեռքը եւ սիրտը: Փրեթի համար այս երեխան կդառնա երկրորդ երեխան, նա արդեն ունի 7-ամյա որդի, որը ծնվել է դերասանուհի Աննա Ֆերիսի հետ հարաբերություններից: Նրանք բաժանվել են 2017 թվականին ութ տարվա ամուսնությունից հետո։

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE