17:37 26 ապրիլի, 2020Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան կրում է սեւ երանգի, մարմինն ընդգրկող, ուսերը բաց զգեստս։ Կերպարն ամբողջացնում են նույն երանգի բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Աննա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, ընտրել՝ վառ շպար։ Նրա կերպարն ամբողջացրել են երկար ականջօղերըԼ Հրապարակմանը կից Աննա Դովլաթյանը գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան, որը բալիկի է սպասում, սպիտակ սվիտեր էր կրում։ Նա արձակել էր մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ»։