20:56 26 ապրիլի, 2020Երգչուհի Արմինկան նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մայրիկի ու քույրիկի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, կրում է եթերային գեղեցիկ զգեստ, բարձրակրունկներ, արեւային ակնոց։ Արմինկայի քույրն ու մայրը նույնպես էլեգանտ կերպարում են։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Այսօր դուստրերի օրն է, ուրեմն՝ շնորհավո՜ր մեր տոնը, Լուսնյակ ջան։ Մամ ջա՜ն, ինչպես նաև քո ու քո քույրիկների տոնը»։ Երգչուհու երկրպագուները բազում դրական խոսքեր ու հաճոյախոսություններ են հղել գեղեցիկ կանանց՝ գրելով․ «Գեղեցկուհիների շքերթ»,«Ինչ գեղեցիկ մայրիկ ունեք», «Երեք գեղեցկուհի», «Խոսքեր չկան», «Նուրբ, կանացի, միշտ հմայիչ»։

Ավելի վաղ Արմինկան սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Երբ տեսնում եմ, թե դժվարին էս ժամանակաշրջանում «ինքնաբավ» ու «կայացած» մարդկանց մի զգալի բանակ, ինչպես է սոցցանցերում խուճապի մատնված, անդադար տեղադրում իր բոլոր «տաղանդներ»-ը բացահայտող ֆոտոներ ու վիդեոներ (իսկ բոլորին հայտնի է, թե մարդն ինչ տեսակ է բացահայտվում նեղության մեջ), ակնհայտորեն սարսափելով թեկուզ մի օր առանց ուշադրության մնալու փաստից, դա ինձ մոտ առաջացնում է ծիծաղ ու խղճահարություն… Տպավորություն է, որ էդպիսիք լայվ եթերում չեն միայն, երբ քնած են»,- գրել է նա։
Գլխավոր լուսանկարը՝ @kissphotographyla