«Հա, բայց ես էի ուզում պապիին ուղեկցել»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը

23:34   26 ապրիլի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հումորային։ Նա բեմում է, կրում է ոստիկանական համազգեստ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Հա, բայց ես էի ուզում պապիին ուղեկցել»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարին կից Մկրտիչ Արզումանյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Պարտեզում արդեն վարդ է բացվել, բայց վակցինեն դեռ չեն ստացել»։ «Դրական Մարդ», «Շքեղ», «Պարտեզում վարդ էր բացվել, կսպասեր սոխակին.....», - հրապարակմանը կից գրել էին Մկրտիչ Արզումանյանի երկրպագուները։

 

Լուսանկարները՝ @517design-ի եւ @nar_graphic_design-ի



© NEWS.am STYLE