Ներողությունն ընդունված չէ՞. PepsiCo-ն դադարեցրել է համագործակցությունը Ռեգինա Տոդորենկոյի հետ

10:16   27 ապրիլի, 2020

PepsiCo ընկերությունը որոշել է եթերից հանել հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի մասնկացությամբ գովազդը, ինչպես նաեւ փոխել սոցիալական ցանցերի ձւավորումը։ Ապրանքանշին այս կերպ արձագանքել է ընտանեկան բռնության վերաբերյալ նրա հայտարարությանը, գրում է «360» ալիքը։

Տոդորենկոն հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ People Talk-ին տված հարցազրույցում հայտարերել է, որ կանայք կարող են անձամբ պատասխանատվություն կրել ընտանեկան բռնության զոհ դառնալու համար։ Հեռուստահաղորդավարուհին, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչ է արել տուժողը, որ իրեն չծեծեն։ Ռեգինայի հայտարարությունը զայրացրել է նրա երկրպագուներին։ Նրանք Տոդորենկոյին կոչ են արել մեղադրել նրանց, ովքեր բռնություն են գործադրում, եւ ոչ թե զոհերին։ Ավելի ուշ Տոդորենոկոն ներողություն է խնդրել հայտարարության համար։

Ի դեպ, ընտանեկան բռնության վերաբերյալ արտահայտություններից հետո «Glamour» ամսագիրը Ռոգինա Տոդորենկոյին զրկել է «Տարվա կին» կոչումից։



© NEWS.am STYLE