14:47 27 ապրիլի, 2020Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան սպիտակ բլուզ է կրում։ Նա կերպարն ամբողջացրել է ոճային գոտիով։ Երգչուին արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Առանց խոսքերի», «Բարբի աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան սեւ, մարմինն ընդգրկող, ուսերը բաց զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին նույն երանգի բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Աննա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, ընտրել վառ շպար։ Նրա կերպարն ամբողջացրել էին երկար ականջօղերը։ Հրապարակմանը կից Աննա Դովլաթյանը գրառում չէր կատարել։