«Նուրբ». Իրինա Այվազյանի լուսանկարը

19:47   27 ապրիլի, 2020

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը․ նախապատվություն տվել նուրբ շպարին։ Իրինան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան. «Նուրբ», «սիրուն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին գանգուր վարսերով էր։ Շպարով ընդգծել էր աչքերը, նուրբ շրթներկով էր։ Նա կրում էր մոխրագույն սվիտեր։ Անսովոր կերպարով լուսանկարին կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE