Կայա Գերբերը պատմել է՝ ինչ օծանելիք է օգտագործում 12 տարեկանից

22:16   27 ապրիլի, 2020

Մոդել Կայա Գերբերն ինքնամեկուսացման ընթացքում ակտիվորեն վարում է սոցիալական ցանցի էջերն ու լուսանկարներ հրապարակում Instagram-ում։ Նա նաեւ գրքային ակումբ է կազմակերպել, որի շրջանակներում գրողների ու աստցերի հետ ուղիղ եթերի ընթացքում քննարկում է ստեղծագործողությունները։

Կայան հարցազրույց է տվել «Allure» ամսագրին, որի ընթացքում նշել է, որ կարանտինի ընթացքում դեկորատիվ եւ խնամքի կոսմետիկա չի օգտագործում, միայն պարֆյում է օգտագործում։ Նա հավելել է, որ միեւնույն օծանելիքն օգտագործում է 12 տարեկանից։ «Ես 12 կամ 13 տարեկանից օգտագործում եմ Marc Jacobs Daisy բույրը։ Ես այն օգտագործում եմ, նույնիսկ եթե դուրս չեմ գալիս տանից, քանի որ այն ինձ օգնում է հստակ մտածել եւ թույլ է տալիս չմոտանալ առօրյա գործերի մասին, որոնք հարկավոր է անել»,- ասել է Գերբերը։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE