Բռնության վերաբերյալ խոսքերի պատճառով Ռեգինա Տոդորենկոն զրկվել է հերթական պայմանագրից

11:41   28 ապրիլի, 2020

«Орел и Решка» շոուի նախկին հաղորդավարուհի, բլոգեր Ռեգինա Տոդորենոկոն օրերս կտրուկ արտահայտվել էր ընտանեկան բռնության թեմայով։ Ռուս աստղերը metoo շարժման նմանությամբ սկսել են պատմել վերապրած բռնության մասին, իսկ Ռեգինան կորցրել է «Տարվա կին» կարգավիճակը «Glamour» ամսագրի վարկածով։

Սկանդալը նրա վրա նաեւ ֆինանսական ազդեցություն է ունեցել. Տոդորենկոն կորցրել է PepsiCo ընկերության հետ «J7» հյութի գովազդի մասին պայմանագիրը, իսկ այսօր Pampers ապրանքանիշը, որը պատկանում է Procter & Gamble ընկերությանը, հայտարարել է հեռուստահաղորդավարուհու հետ համագործակցության դադարեցման մասին բռնության մասին նրա խոսքերից հետո։ Այս մասին ասված է Pampers-ի Instagram-յան էջում։

«P&G ընկերությունը, ինչպես եւ դրա բոլոր ապրանքանիշերը, այդ թվում Pampers-ը, կտրականապես հանդես են գալիս բռնության բոլոր դրսեւորումների դեմ։ Այդ պատճառով մենք նույն կերպ անհանգստացած ենք ինչպես Ռեգինա Տոդորենկոյի խոսքերով, այնպես էլ նրա դեմ ուղղված ագրեսիայով հանրային կերպով ներողություն խնդրելուց հետո»,- ասված է հրապարակման մեջ։

Ընկերությունը հավելել է, որ մտադիր են հաղորդավարուհու մասնակցությամբ գովազդային արշավին ուղղված միջողների մի մասն ուղղել ի աջակցություն ընտանիքների, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել։

Օրեր առաջ Ռեգինա Տոդորենկոն հայտարարել է, որ կանանց դուր է գալիս զոհ լինել։ «Մնալով այդպիսի տղամարդու հետ՝ դուք նրան պարզապես հավելյալ դրդում եք։ Կինը պետք է ամբողջությամբ ցույց տա, որ զոհ չի լինելու։ Այդ դեպքում նրան կհաջողվի խուսափել բռնությունից»,- հայտարարել է «Орел и Решка»-ի աստղը։



© NEWS.am STYLE