Ոճային ակնոց, աֆրիկյան հյուսքեր. Սիրուն Մինասի լուսանկարը

12:37   28 ապրիլի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Սիրունը վագրային պրինտով հագուստ է կրում։ Նա աֆրիկյան հյուսքերով է, նուրբ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային ակնոցը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։  

Օրերս Սիրունն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրում Սիրունն ու ամուսինը ջերմ գրկախառնված էին։ Սիրունն առանց շպարի է, նա կրում էր ամառային հագուստ։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում մեկնաբանություններ էին ուղղել՝ գրելով․ «Հիանալի զույգ», «Շատ լավ զույգ եք», «Իրար նմանություն ունեք, ոնց որ հատուկ իրար համար լինեք», «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE