Սերիալներից ու սիթքոմներից հայտնի դերասանուհիներ, որոնք մասնակցել են գեղեցկության մրցույթների (ֆոտո)

15:05   28 ապրիլի, 2020

Ինչ էլ խոսեն, միեւնույն է, փորձը ցույց է տալիս, որ հեռուստադիտողին միշտ էլ հաճելի է էկրաններին տեսնել գեղեցիկ դեմքերի, իսկ գեղեցկության մրցույթների երկրպագուներին՝ տաղանդավոր ներկայացուցիչների: Թերեւս, սա է պատճառը, որ այսօր ֆիլմերում, սերիալներում եւ սիթքոմներում հաճախ կարելի է տեսնել մոդելների կամ էլ դերասանուհիների, որոնք մասնակցություն են ունեցել գեղեցկության տարբեր մրցույթներում:

NEWS.am STYLE-ը վերհիշել է նրանցից մի քանիսին:

Շուշան Երիցյան

Շուշանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացված «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին եւ դարձել հաղթող:

Իլոնա Նուրբեկյան

«Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի Իլոնա Նուրբեկյանը 2018 թ-ին մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած Costa Blanca fashion week գեղեցկության եւ նորաձեւության մրցույթին՝ ներկայացնելով Կովկասի տարածաշրջանը:

Նաիրա Վարդանյան

«Փափուկ խաղալիք» սիթքոմի գեղեցկուհին 2019-ին մասնակցել է «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթին:

Արմինե Մանուկյան

«Կայարան» հեռուստասերիալի դերասանուհի Արմինե Մանուկյանը նաեւ «Միսս Արմենիա 2017»-ի մասնակից էր: Նա արժանացել է «Չորրորդ վիցե միսս» մրցանակին:

Եվա Բաղդասարյան

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը ժամանակին մոդելային բավական լայն գործունեություն էր ծավալում: Եվան հասցրել է մասնակցել մոդելային մի քանի մրցույթի, իսկ 2019-ին դարձել է «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթի ֆինալիստներից: Եվան մասնակցել է նաեւ «Թոփ մոդել ԱՊՀ 2018»-ին՝ արժանանալով «4-րդ վիցե միսս» տիտղոսին:

Լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի եւ հայտնիների ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE