Գայանե Ասլամազյանն առանց դիմահարդարման

17:15   28 ապրիլի, 2020

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է առանց շպարի։ Նա արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ վզնոց ու նուրբ ականջօղեր ընտրել։ Մեկնաբանություններում Գայանե Ասլամազյանը մի շարք հեշթեգեր է օգտագործել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Գեղեցկուհի առանց դիմահարդարման»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում եւ խոշոր վզնոց էր ընտրել։ Գայանե Ազլամազյանն արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Նորից ու նորից փայլում եք», «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE