19:41 28 ապրիլի, 2020Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադերերում դերասանուհին սեւ բլուզ է կրում, վառ պիջակ։ Հասմիկ Խոջյանն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են նուրբ վզնոցն ու ականջօղերը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան եւ նշել, որ նա բնական դիմահարդարմամբ շատ գեղեցիկ է։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել վառ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Դերասանուհին գանգուր մազերով էր։ Հետեւորդները չէին մոռացել դրական մեկնաբանություններ գրել. «Գեղեցկուհի»։