Կինոդիտում Ջեսիկա Ալբայի հետ. դերասանուհին այսօր դարձավ 39 տարեկան

20:04   28 ապրիլի, 2020

Ամենամանկական ու նուրբ դիմագծերով հոլիվուդյան դերասանուհին՝ Ջեսիկա Ալբան, այսօր նշում է ծննդյան 39-ամյակը:

Հեռուստատեսության դռները ամերիկացի դերասանուհու առջեւ բացվեցին, երբ նա դեռ 13 տարեկան էր: Նա նկարահանվեց «Կորած ճամբարը» ֆիլմում, իսկ ավելի ուշ՝ «Ալեքս Մակի գաղտնի աշխարհը» սերիալում: Այնուամենայնիվ, Ալբային ճանաչում բերեց 2000-2002 թ-երին նկարահանված «Սեւ հրեշտակը» սերիալը:

Ջեսիկա Ալբան նկարահանվել է բազմաժանր ֆիլմերում ու հեռուստասերիալներում՝ մարմնավորելով ամենատարբեր կերպարների՝ դրամատիկից մինչեւ հումորային: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գեղեցկադեմ դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր կլինի տվյալ ժանրերի սիրահարների համար:

«Ֆանտաստիկ քառյակը»/Fantastic Four

«Նարկոզ»/Awake

«Աչքը»/The Eye

«Մեղքերի քաղաքը»/Sin City

«Հաջողություն, Չակ»/Good Luck Chuck

Լուսանկարները՝ Ջեսիկա Ալբայի ֆեյսբուքյան էջից

 



© NEWS.am STYLE