«Բարի, լավ մարդկանց էդ վիրուսը չի կպնում»․ Մկրտիչ Արզումանյանի զվարճալի լուսանկարը

21:31   28 ապրիլի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է հումորային կերպարում։ Նա դեմքի հետաքրքիր եւ զվարճալի արտահայտությամբ է, կրում է դեղինի եւ կարմիրի համադրությամբ երկարափեշ հագուստ։ Նոր հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Բարի, լավ մարդկանց էդ վիրուսը չի կպնում»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը բեմում էր, կրում էր ոստիկանական համազգեստ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Հա, բայց ես էի ուզում պապիին ուղեկցել»։



© NEWS.am STYLE