Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիկը երեխայի են սպասում

10:03   29 ապրիլի, 2020

Սուպերմոդել Ջիջի Հադիդն ու նրա ընկերը՝ երգիչ Զեյն Մալիկը, երեխայի են սպասում, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրները: 25-ամյա մոդելն, ինչպեսեւ նրա սիրելին, ծնողներ կդառնան առաջին անգամ։

Ինսայդերների տվյալներով՝ մոդելը հղիության 20-րդ շաբաթում է։ Այս իրադարձությունը հուզել է ապագա ծնողներին ու նրանց ընտանիքներին։

Հադիդն ու Մալիկը ծանոթացել են 2015թ.-ի օգոստոսին՝ Քենդալ Ջենների ծննդյան օրը, երբ մոդելը դեռ հանդիպում էր Ջո Ջանասի, իսկ Զեյնը՝ երգչուհի Փերի Էդվարդսի հետ։ Երեք ամիս անց նրանք կրկին հանդիպել են American Music Awards-ի հաջորդած երեկույթին՝ արդեն երկուսն էլ ազատ նախորդ հարաբերություններից։ Մինչ այժմ զույգը երկու անգամ բաժանվել է ու կրկին միավորվել։

Վերջին անգամ տեղեկություններն այն մասին, որ Հադիդն ու Մալիկը կրկին վերականգնել են հարաբերությունները, սկսել են հայտնվել 2020թ.-ի հունվարին։ Ապրիլի 23-ին մոդելի Instagram-յան էջում նրա ծննդյան օրն արված տեսանյութ է հայտնվել, որին ներկա եղել երգիչը։



© NEWS.am STYLE