Հյուսքեր, ոճային ակնոց. Մարտայի լուսանկարը

10:39   29 ապրիլի, 2020

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե բաճկոն է կրում եւ ԱՄՆ դրոշի տեսքով գլխաշոր։ Որպես սանրվածք՝ երիտասարդ մայրիկը հյուսքեր է ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր սպորտային հագուստ․ մոխրագույն լայն տաբատ, ճերմակ ամառային շապիկ։ Իսկ կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ Նա արձակել էր վարսերը, նվազագույն շպար ընտրել։ Ոճային մայրիկը գրկել էր որդուն։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE