«Օսկարը» համավարակի պատճառով փոխում է ֆիլմերի ընտրության կանոնները

13:49   29 ապրիլի, 2020

Ամերիկյան կինոակադեմիան այս տարի կորոնավիրուսի համավարակի հետեւանքների պատճառով փոխել է «Օսկար» մրցանակաբաշխությանը ֆիլմերի ընտրության կանոնները։ Այս մասին հաղորդվում է կինոմրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Նախկինում մրցույթին մասնակցության համար ընտրվում էին ժապավենները, որոնք նախքան մրցանակաբաշխության սկսելը ցուցադրվել են Լոս Անջելեսի կինոթատրոններից գոնե մեկում օրվա ընթացքում երեք անգամից ոչ պակաս։ Քանի որ ԱՄՆ բոլոր կինոթատրոնները փակ են կորոնավիրուսի համավարակի պատճառով, հավակնորդների կարճ ցանկում կարող են հայտնվել նաեւ ֆիլմերը, որոնք թողարկվել են միայն օնլայն։

Ժապավենները կարող են հավակնել մասնակցության «Լավագույն ֆիլմ», ինչպես նաեւ հիմնական եւ 93-րդ մրցանակաբաշխության համար հատուկ անվանակարգերում։

Ընտրությանը մասնակցելու համար կինոակադեմիայի անդամներին հարկավոր է ֆիլմը  ներկայացնել հատուկ կայքում դիտման օնլայն թողարկումից 60 օրվա ընթացքում։

Լուսանկարը՝ Hubert Boesl/DPA/ՏԱՍՍ



© NEWS.am STYLE