18:12 29 ապրիլի, 2020Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին նկարչությամբ է զբազված։ Նա մուգ գույնի բլուզ է կրում, հավաքել է մազերը։ Հասմիկը նվազագույն շպարով է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Իսկ ո՞րն է քո հոբբին հիմա, ինչո՞վ ես լրացնում ազատ ժամանակդ։ Հ.Գ. Նկարը դեռ վերջնական պատրաստ չէ, այսօր կավարտեմ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադերերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում, վառ պիջակ։ Հասմիկ Խոջյանն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ վզնոցն ու ականջօղերը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան եւ նշել, որ նա բնական դիմահարդարմամբ շատ գեղեցիկ է։