«Սիրուն». Ժաննա Բուտուլյանի նոր լուսանկարը

16:47   29 ապրիլի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Ժաննան վարդագույն բլուզ է կրում, հավաքել է մազերը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին օգտագործել է «իմ երազանքների լուսանկար» հեշթեգը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ տաբատ էր կրում, ոճային վերնազգեստ։ Ժաննան հավաքել էր մազերը, խոշոր աքսեսուար՝ ականջօղեր ընտրել։ Երիտասարդ դերասանուհին նախապատվություն էր տվել նուրբ շպարին, իսկ հրապարակման մեկնաբանություններում անգլերենով գրել էր. «Ամենն, ինչի կարիք ես ունեմ, վարդագույն երկինքն են ու միայնակ ժամանակ»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Ինչպես միշտ, յուրատահուկ», «գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE