«Շքեղ». Իվետա Մուկուչյանը հիացրել է երկրպագուներին

12:38   30 ապրիլի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել եւ հերթական անգամ հիացրել հետեւորդներին։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում վարդագույն պիջակ-զգեստ է կրում։ Իվետան արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ մատանիներ ու թեւնոցներ։  «Ինչպե՞ս է անցնում Ձեր ժամանակը կարանտինում։ Չե՞ք գժվել»,- հետեւորդներին հարցրել է երգչուհին, որոնք չեն մոռացել նրան հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ ես», «դու իսկապես տաղանդավոր ես», «շքեղ»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարճ զգեստ էր ընտրել, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Իվետան նախապատվություն էր տվել երկարաճիտներին։ Երգչուհին արձակել էր մազերը։ Մեկնաբանությունների հատվածում Իվետան հետեւորդների հարցրել էր, թե իր ու Արա Մարտիրոսյանի «Полу я» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի որ հատվածն են նրանք ավելի շատ հավանում. երգչուհին այս հագուստով ներկայացել էր հենց այդ տեսահոլովակում։



© NEWS.am STYLE