Կինոդիտում Միշել Պֆայֆերի հետ. դերասանուհին այսօր նշում է 62-ամյակը

20:04   29 ապրիլի, 2020

Ամերիկացի դերասանուհի Միշել Պֆայֆերն այսօր՝ ապրիլի 29-ին, նշում է ծննդյան 62-ամյակը: Շատերը, միգուցե, չհավատան, որ միշտ երիտասարդ եւ հմայիչ արտաքին ունեցող Պֆայֆերն արդեն հատել է 60-ի սահմանը, բայց դա փաստ է, որը բնավ չի խամրեցնում նրա գրավչությունն ու գեղեցկությունը:

Տարիների ընթացքում դերասանուհին զարմացրել է ոչ միայն արտաքին հմայքով, այլեւ տաղանդով եւ մեկը մյուսից տարբերվող դերերով: Պֆայֆերը նկարահանվել է ավելի, քան 6 տասնյակ ֆիլմերում`  արժանանալով մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե Գլոբուս», BAFTA, «Արծաթե արջ»:

Այսօրվա կինոդիտումն առաջարկում ենք անցկացնել դերասանուհու հետ: Մենք առանձնացրել ենք նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կհետաքրքրեն տարբեր ժանրերի սիրահարներին:

«Սպիով դեմքը»/Scarface

«Սպանություն արեւելյան ճեպընթացքում»/Murder on the Orient Express

«Մամա»/Mother

«Մռայլ ստվերներ»/Dark Shadows

«Մալեֆիսենտա. խավարի տիրուհին»/Maleficent: Mistress of evil

Լուսանկարները՝ Instagram-ից

 



© NEWS.am STYLE