«Ես մայր եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու եւ իմ աղջկան տալու»․ Մադոննա Հարությունյանի գարնանային կերպարը

13:13   30 ապրիլի, 2020

Հաղորդավարուհի, ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գարնանային ոճային կերպարը։

Instagram-ի էջում հրապարակված լուսանկարում Մադոննան կրում է ճերմակ վերնաշապիկ, մուգ երանգի վերարկու։ Նա մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում եմ աքսեսուարները։ Հրապարակմանը կից Մադոննան գրել է․ «Ինձ համար «դառնալը» ինչ-որ բանի հասնելը չէ, ոչ էլ ինչ որ նպատակ իրագործելը: Այն ինձ համար մշտական ընթացք է զարգանալու եւ շարունակ կատարելագործվելու հնարավորություն: Ճամփորդությունը երբեք չի ավարտվում: Ես մայր եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու եւ իմ աղջկան տալու»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մադոննան կրում էր կաթնագույն երանգի տոպ, բարձր գոտիով ջինսե տաբատ։ Ի դեպ այս համադրությունն էլ ավելի էր ընդգծել երիտասարդ մայրիկի սլացիկ կազմվածքը։ Կերպարը ոճաբանը համադրել էր բարձրակրունկների եւ նորաձեւ արեւային ակնոցի հետ։ Կադրին կից Մադոննան անդրադարձել էր արդիական մի թեմայի եւ գրել․ «Շոփինգը սպանում է կորոնավիրուսը»։



© NEWS.am STYLE