Հայտնի է Ջիջի Հադիդի եւ Զեյն Մալիկի ապագա երեխայի սեռը

10:11   30 ապրիլի, 2020

Ջիջի Հադիդն ու նրա սիրելին՝ Զեյն Մալիկը, չեն մեկնաբանում լուրն այն մասին, որ շուտով երեխա են ունենալու, սակայն ինսայդերները չեն լռում։ Հայտնիների շրջապատից հայտնել են, որ սիրահարներն արդեն իսկ գիտեն առաջնեկի սեռը։

TMZ-ն վստահ է, որ Հադիդը դուստր է ունենալու, եւ մոդելը հղիությունը 20-րդ շաբաթում է։

Ինսայդերները պնդում են, որ նա միշտ ցանկացել է ընտանիք ստեղծել Մալիկի հետ, որի հետ սիրավեպը շարունակվում է հինգ տարի։ Այդ ընթացքում զույգը հասցրել է ստուգել հարաբերությունների ամրությունը. մի քանի բաժանումից հետո ամերիկացի մոդելն ու բրիտանացի երգիչը որոշել են միասին լինել։

«Կարծում եմ՝ երբ մեծանամ, ընտանիք կստեղծեմ։ Չգիտեմ՝ արդյոք միշտ որպես մոդել կաշխատեմ»,- երկու ամիս առաջ «i-D» ամսագրի հետ զրույցում ասել էր Ջիջին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ TMZ, Getty Images



© NEWS.am STYLE