Քիմ Քարդաշյանի ոճի էվոլյուցիան NEWS.am STYLE-ից

22:19   13 օգոստոսի, 2013

Քիմ Քարդաշյանի ռեփփեր Ray J- ի հետ նկարահանված սկանդալային տեսահոլովակից հետո այս  հայկական ծագումով  “Քարդաշյաններ” ընտանիքի PR մեքենան ողջ ուժով սկսեց աշխատել: 2007 թվականից Քիմի մայրն անում էր ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի նրա սիրելի աղջիկը հայտնվի հեռուստատեսությանը:

Իր հեռուստատեսային “կարիերային”  առաջին տարիներին Քիմը լուրջ խնդիրներ էր ունենում ոճի եւ կերպարի ընտրության հարցում: Հանրահայտ ոճաբանները ոչ մի կերպ չէին կարողանում որեւէ էլեգանտ հագուստ ընտրել շքեղ մարմնամասերով Քիմի համար:
Վերջնականապես հիասթափվելով “ինտելեկտուալ հեռուստահաղորդավարուհու” ոճից՝ Քիմի նախկին ոճաբանը նրան առաջարկեց հագնվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Աղջկան դուր եկավ այդ գաղափարը:

Այնուամենայնիվ, այս որոշումից հետո նորաձեւության ամսագրերից շատերը հրաժարվեցին նորություններ հրապարակել Քարդաշյանների մասին: Սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի խանգարել երիտասարդ մայրիկին հայտնվել բուլվարային լրատվամիջոցների առաջին էջերին, եթերային ժամանակ ստանալ եւ հայտարարել իր մասին ողջ աշխարհին:

NEWS.am STYLE-ը առաջարկում է ուսումնասիրել գովազդված Քիմ Քարդաշյանի ոճի էվոլյուցիան եւ մտորել, թե արդյոք աղջիկը սովորել է ճաշակով հագնվել:



© NEWS.am STYLE