Մայրն ու դուստրը դիմակներով. Իրինա Շեյքն ու փոքրիկ Լեան զբոսնում են Նյու Յորքում (ֆոտո)

12:12   30 ապրիլի, 2020

Սուպերմոդել Իրինա Շեյքը կրկին հայտնվել է Նյու Յորքի պապարացիների օբյեկտիվներում երեքամյա դստեր՝ Լեայի հետ զբոսանքի ընթացքում, որին դաստիարակում է նախկին սիրելիի՝ Բրեդլի Քուփերի հետ։

Մայրն ու դուստրը դուրս են եկել տանից՝ չմոռանալով պաշտպանիչ դիմակներ վերցնել։ Իրինան սեւ, կտորե դիմակ է ընտրել, իսկ դստեր համար մեկ անգամյա օգտագործման դիմակ է ընտրել՝ դրա վրա գրելով նրա անունը։ Լեա դե Սյեն Շեյք Քուփերը Burberry-ի գլխարկ եւ բաճկոն է կրել՝ նրա մայրիկի զգեստապահարանի սիրելի ապրանքանիշը։ Շեյքն ընկերական հարաբերություններ ունի ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիի հետ։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE