10:41 30 ապրիլի, 2020Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ծնողների ու փոքրիկ դստեր՝ Միլայի հետ։ Երգչուհին մեղմ կերպար է ընտրել՝ նուրբ շպար, բաց գույնի բլուզ։ Մեկնաբանությունների հատվածում նա սրտիկների տեսքով էմոջիներ է օգտագործել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պատկերված էր նրա դուստրը՝ Միլան։ Սիլվա Հակոբյանը փոքրիկին լույս աշխարհ է բերել նախորդ տարվա օգոստոսին։ Կադրում Միլան լայն ժպտում էր։ «Հիանում է մեր բակի գարունով»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։