Մնա տանը եւ կինոֆիլմ դիտիր. կարանտինային թոփ (մաս 1)

21:01   30 ապրիլի, 2020

Սիրելի ընթերցողներ, արդեն մեկ ամսից ավելի է մեր ամբողջ կապույտ երկրագունդը կարանտինի մեջ է... Այդքան երկար չորս պատերի մեջ նստելը անհարմարվետ է, դեպրեսիվ: Մենք որոշեցինք գոնե փոր-ինչ գունավորել ձեր ինքնամեկուսացումը եւ կազմել թոփ ֆիլմերի ցանկ, որոնք, ըստ էության, համահունչ են մեր ապոկալիպտիկ առօրյային:

«Դատաստանի գիշերը»

2013 թվական

Ապագայի աշխարհ՝ առանց հանցավորության, գործազրկության եւ պատերազմերի աշխարհ: Եվ այդ ամենը տարվա մեջ մեկ գիշերվա շնորհիվ, երբ կարելի է այն աշխարհ ուղարկել ցանկացածին՝ ոխակալ ղեկավարին, աղմկող հարեւաններին, ձանձրացնող ազգականներին: Դատաստանի գիշերը ամեն ինչ թույլատրված է…

«Շոն անունով զոմբի»

2004 թվական

Շոնի կյանքում ամեն ինչ թարսուշիտակ է գնում. նա 29 տարեկան է, վաճառող-խորհրդատու է աշխատում բրիտանական տիպի «Էլդորադոյում», տանը կենվորների հետ մշտապես կենցաղային պարզաբանումների մեջ է, դեռ ավելին՝ ընկերուհու կողմից էլ կտրուկ մերժում է ստանում: Մի խոսքով՝ կյանք չի, այլ լիակատար տառապանք: Եվ այստեղ, ի հեճուկս ամեն ինչի, սկսվում է ինչ-որ տարօրինակ համաճարակ՝ կենդանացած եւ սարսափելի սոված դիակները սկսում են թափառել մշուշոտ Ալբիոնում՝ թարմ մարդու մսի որոնումներով:

«Աշխարհի վերջը 2013. Ապոկալիպսիս հոլիվուդյան ձեւով»

2013 թվական

Ջեյ Բարշուելը ժամանում է Լոս Անջելես՝ այցելելու հին ընկերոջն ու գործընկերոջը՝ դերասան Սեթ Ռոգենին, որը Բարշուելին հրավիրել է Ջեյմս Ֆրանկոյի կազմակերպած բնակարանամուտին: Ոչ այնքան տանելի երեկույթին մասնակցելու են եկել շատ հայտնիներ, ինչպես՝ Ջոն Հիլը, Քրիսթոֆեր Մինց-Պլասեն, Մայքլ Սերան, Քրեյգ Ռոբինսոնը, Էմմա Ուոթսոնը եւ Չենինգ Տատումը:

Նրանք հեռուսատատեսային լուրերից տեղեկանում են, որ Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կալիֆոռնիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժ, եւ սա միայն սկիզբն է…

«Վախի սենյակը»

2002 թվական

Մեգ Օլթմանը դստեր՝ Սառայի հետ եկել է իր հենց նոր գնած տուն, որը նախկինում միլիոնատիրոջ է պատկանել: Լավ շրջանում լավ տունը թվում էր ապրելու համար կատարյալ վայր է:

Բացի շատ այլ բաներից, տանը կա, այսպես կոչված, «վթարային սենյակ», որտեղ կարելի է թաքնվել, եթե տուն գողեր մտնեն: Այն բանից հետո, երբ պողպատե դուռը փակվում է, բնակարանում հայտնվելն այլեւս անհնարին է դառնում: Չարամիտներն, իհարկե, իրենց երկար չեն սպասեցնում…

«Լքվածը»

2000 թվական

Չաք Նոլանդը աշխարհահռչակ «Ֆեդերալ Էքսպրես» առաքման ծառայության աշխատակից է: Չաքը մանրակրկիտ հաշվարկ կատարող պրակտիկ է եւ անուղղելի մանրախնդիր մարդ: «ՖեդԵքս» միջազգային բաժանմունքների բարձրաստիճան տեսուչ Նոլանդի կյանքը ըստ րոպեների է գրանցված:

Օդանավը, որով Չաքը ճանապարհորդում է, ընկնում է օվկիանոսը: Նոլանդը, ով միակն է, ում բախտ է վիճակվում ողջ մնալ, հայտնվում է անմարդաբնակ կղզում: Նոլանդն այստեղ հարկադրված է անցկացնել ողջ մնալու դաժան պայքարի տառապալից երկար տարիներ…

Շարունակելի

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE